ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Համաշխարհային շուկայում ապրիլի 13-ի առևտրային շրջանների արդյունքում նավթի գները կրճատվել են: Լոնդոնի բորսայում InterContinental Exchange Futures ֆյուչերսի գինը մայիս ամսվա համար Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1,92 դոլարով և կազմել 52,14 դոլար, իսկ Նյու-Յորքում New York Mercantile Exchange ֆյուչերսի գինը մայիս ամսվա համար նավթի WTI տեսակի մեկ բարելի դիմաց կրճատվել է 2,19 դոլարով և կազմել 50,05 դոլար:
Նշենք նաև, որ սպասվում է նավթի գների աճ 2009-2010թթ., մասնավորապես կանխատեսվում է, որ 2009թ. երրորդ քառորդում նավթի գինը մեկ բարելի դիմաց կսահմանվի 60 դոլար: