Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ազգային ժողովում շարունակվում է Բյուջե 2013-ի հաշվետվությունների ներկայացումը – Մայիս 29
29/05/2014 18:57
Կիսվել

Ազգային ժողովում շարունակվում է Բյուջե 2013-ի հաշվետվությունների ներկայացումը – Մայիս 29

Մայիսի 29-ին Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական եկամուտների եւ ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2013 թ. պետական բյուջեով ՄԻՊ աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված 176.6 մլն դրամի դիմաց ճշգրտված ծրագրով հատկացվել է 174.3 մլն դրամ՝ արձանագրելով 96,8 տոկոս կատարողական: Աշխատակիցների համար սոցիալական փաթեթով նախատեսվող ծրագրի շրջանակում 6 մլն 468 հազար դրամի դիմաց արձանագրվել է 80.3 տոկոս կատարողական: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ արտաբյուջետային միջոցներից տրամադրված 74.8 մլն դրամի դիմաց արձանագրվել է 93.2 տոկոս կատարողական:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով հաշվետու տարում իրականացված ծրագրերին եւ ֆինանսական միջոցներին, նշեց, որ կարողացել են խնայողություններ կատարել, ինչի արդյունքում շուրջ 2 մլն 750 հազար դրամի համակարգիչներ են ձեռք բերել, կարողացել են տեխնիկապես վերազինվել: Ըստ նրա՝ հաշվետու տարում 4609 փաստացի դիմում-բողոք է եղել: ՄԻ պաշտպանի խոսքով՝ թվում է՝ դիմումների թիվը նվազել է, բայց իրականում հակառակն է՝ դիմումների աճ է եղել, պարզապես քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ նմանատիպ դիմումները կարելի է միավորել, ուստի արդեն կոլեկտիվ դիմումներ են լինում: Հաշվետու տարում դիմումների իրական թիվը 6805 է: Դիմումատուները ավելի ակտիվ են եղել Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերում, ինչը, Կարեն Անդրեասյանը պայմանավորեց նրանով, որ այս մարզերում ՄԻՊ աշխատակազմն ունի գրասենյակներ:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Ալեքսանդր Արզումանյանը եւ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների վերաբերյալ կատարողականը:

Ներկայացնելով հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ Աշոտ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ին հաշվետու տարում հատկացվել է 11 մլրդ 791 մլն դրամ, կատարողականը կազմել է 98, 67%: Նախարարությունը պատասխանատու է եղել 20 ծրագրերի համար, որոնց իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացվել է 352 մլն դրամ, կատարողականը կազմել է 88.47%: Դրանցում մեծ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված ծրագիրը. այդ նպատակով հատկացվել է 7 մլրդ 558 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.6%: ԱԳՆ աշխատակազմի պահպանման ծրագրով հատկացվել է 1.1 մլրդ դրամ: Կատարողականը կազմել է 94%: Միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով ԱԳՆ-ին հատկացվել է 1 մլրդ 461 մլն դրամ, որը օգտագործվել է 100%-ով:

ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը նշեց, որ հաշվետու տարում նախարարությունը շարունակել է իր բազմաֆունկցիոնալ աշխատանքը տարբեր ուղղություններով: Մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը շարունակել է Մինսկի խմբի համանախագահողների հետ համատեղ իր ջանքերը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա հիմնված: Աշխատանք է տարվում նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: ԱԳՆ-ն շարունակում է զարգացնել եւ ամրապնդել ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության ճանապարհին: Շարունակվում է նաեւ Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությունը: Փոխնախարարը նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը շարունակել է հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով: ԱԳՆ-ն շարունակում է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ: Պարոն Մանասարյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նշեց, որ այդ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը: ԱԳՆ-ն շարունակել է դիվանագիտական կապերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված հետեւողական քայլերը, հատկապես ակտիվացել են աշխատանքները Ասիական եւ Լատինաամերիկյան ուղություններով: Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2013 թ.-ի ընթացքում Հայաստանում վերաբացվել է Իրաքի դեսպանությունը, Մեքսիկայում, Ինդոնեզիայում, Վիետնամում, Շվեդիայում բացվել են ՀՀ դեսպանությունները եւ Լեոնում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, պատգամավորները քննարկեցին եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախատեսված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրին եվրաինտեգրման ուղղությամբ իրականացված ծախսերն ու ծրագրերը: Արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի մասով հաշվետու տարում համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել, բացառություն չեն ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնց կատարողականը կազմել է 41.1 տոկոս: Նպատակային դրամաշնորհների համար հաշվետու տարում ԵՄ-ից նախատեսված է եղել ճշտված ծրագրով շուրջ 9.1 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է ցածր կատարողական. օգտագործվել է 2 մլրդ 553 մլն դրամը: Ոչ նպատակային դրամաշնորհների մասով արձանագրվել է 89.1 տոկոս կատարողական:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98