INTEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 55%-ՈՎ
Intel Corp. ընկերության զուտ շահույթը 2009թ.առաջին քառորդում նախորդ տարվա նույն ցուցանիշի համաեմատությամբ կրճատվել է 55%-ով և կազմել 647 մլն դոլար: Զուտ հասույթը նույն ժամանակահատվածում կրճատվել է 26%-ով և կազմել 7,15 մլրդ դոլար, իսկ գործառնական եկամուտը կրճատվել է ավելի քան 3 անգամ և կազմել 670 մլն դոլար: Ընկերությունը շահութաբերության կրճատման հիմնական պատճառ է համարում համաշխարհային շուկայում սպառողական պահանջարկի ընդհանուր մակարդակի կրճատումը: