Հայաստանը Ռուսաստանից նավթամթերք, գազ և ալմաստներ կստանա առանց մաքսատուրքերի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը Ռուսաստանից առանց արտահանման մաքսատուրքերի վճարման կստանա նավթամթերք, բնական ալմաստներ և գազ: Համաձայնագիրը կնքվել էր 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին, և ենթադրում է նաև, որ Հայաստանը կօգտվի սույն արտոնություններից մինչ Եվրասիական Միությանն անդամակցելը:
Համաձայնագրով Հայաստանին արգելվում է վերանշյալ արտոնյալ պայմաններով ստացված նավթամթերքը, բնական ալմաստները և գազը վերավաճառել երրորդ երկրների: