RIO TINTO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԲԱՇԽԵԼ Է 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող Rio Tinto ընկերությունը տեղաբաշխել է 5 տարի մարման ժամկետ ունեցող և 2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պարտատոմսեր: Որպես պարտատոմսերի թողարկող հանդես է եկել Rio Tinto Finance Ltd ընկերությունը: Նշենք նաև, որ Rio Tinto Group-ի զուտ շահույթը 2008թ. կրճատվել է 40,5%-ով 2007թ. համեմատությամբ և կազմել է 4,61 մլրդ դոլար, համախառն հասույթը հաշվետու տարում աճել է 73%-ով և կազմել 58,1 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը աճել է 19%-ով և կազմել 10,2 մլրդ դոլար: