Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի 2014թ. առաջին կիսամյակի արդյունքները
07/07/2014 14:24
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի 2014թ. առաջին կիսամյակի արդյունքները

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները, ներկա վիճակն ու կանխատեսումները:

Բուսաբուծության ոլորտ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար: Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետևանքով Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Ակնկալվում է մինչև 8 հազար տոննա ծիրանի բերք՝  նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:

Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերի, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից:

Լարսի անցակետի փակումը որոշակի խոչընդոտներ ստեղծեց հանրապետությունից կեռասի, կարտոֆիլի, բանջարեղենի որոշ տեսակների արտահանման գործում: Այդ ընթացքում որպես այլընտրանքային ուղի օգտագործվեց օդային փոխադրումների կազմակերպումը:

Անցակետի վերգործարկումից հետո անարգել շարունակվում է հանրապետությունից պտուղ-բանջարեղենի արտահանումը: Այսօրվա դրությամբ արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան և այլն:

Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում և առաջիկա 10-15 օրերի ընթացքում աստիճանաբար կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաև մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է և կազմում է 60-70 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ, վարունգինը՝ 60-150 դրամ և այլն:

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում վերջին ժամանակահատվածում գրանցվել են կարկտահարության դեպքեր (Լոռի, Շիրակ, Արագածոտն), որի հետևանքով արձանագրվել են բերքի որոշ կորուստներ, սակայն դրանք մեծ ծավալ չեն կազմում և չեն գերազանցում բազմամյա միջին մակարդակը, ուստի՝ հանրապետության ընթացիկ տարվա ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ ակնկալվում է 12.000 – 14.000 հա ցանքատարածությունների ավելացում, որից շուրջ 6000 հա հացահատիկային մշակաբույսեր:

Անասնաբուծության ոլորտ: Դեռևս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ անասնագլխաքանակի աճի ցուցանիշները հուսալի նախադրյալներ էին ստեղծել ընթացիկ տարում կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալներն ավելացնելու համար: Ըստ օպերատիվ տվյալների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված վերլուծությունների, 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է շուրջ 407 հազար տոննա կաթ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ավելի քան 105 %-ով, 35 հազար տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 107 %-ով և 393 մլն ձու, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104.5 %-ով: Համաձայն կանխատեսումների, ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ 2014 թվականին մեր երկրում արտադրվող կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 107 %-ով:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի միտումներ, ինչով էլ պայմանավորված է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն աճը:

Հատկանշական է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը երեք տարի անընդմեջ առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախորդ տարվա համեմատությամբ անասնագլխաքանակի աճման ցուցանիշներով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև որոշ կենդանական ծագման սննդամթերքի գների էժանությամբ: Այսպես, 1 կգ տավարի մսի գներով Հայաստանը զիջում է միայն Բելոռուսի Հանրապետությանը, իսկ պանրի ամենացածր գները ձևավորված են Հայաստանում:

Անասնաբուծության ներկայիս վիճակը և զարգացման միտումները թույլ են տալիս փաստել, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրում կարելի է ակնկալել կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն և տևական աճ:

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68