Պաշտոնական

USD BUY - 382.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 454.00+2.00
OIL:  BRENT - 67.59+0.49 WTI - 63.45+0.75
COMEX:  GOLD - 3718.50+1.16 SILVER - 43.05+0.99
COMEX:  PLATINUM - 1408.60-0.12
LME:  ALUMINIUM - 2689.50+0.60 COPPER - 10067.50+0.16
LME:  NICKEL - 15391.00+1.59 TIN - 34975.00+0.80
LME:  LEAD - 2017.50+1.05 ZINC - 2957.00+1.97
FOREX:  USD/JPY - 147.07-0.34 EUR/GBP - 1.1777+0.43
FOREX:  EUR/USD - 1.1777+0.43 GBP/USD - 1.3613+0.35
STOCKS RUS:  RTSI - 1065.54+0.51
STOCKS US: DOW JONES - 45883.45+0.11 NASDAQ - 22348.75+0.94
STOCKS US: S&P 500 - 6615.28+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 44902.27+0.30 TOPIX - 3168.36+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 26438.51-0.03 SSEC - 3861.87+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9277.03-0.07 CAC40 - 7896.93+0.92
STOCKS EUR:  DAX - 23748.86+0.21
16/09/2025  CBA:  USD - 383.12+0 GBP - 522.04+0.73
16/09/2025  CBA:  EURO - 452.35+1.99
16/09/2025  CBA:  GOLD - 45053+80 SILVER - 519.8-0.74
Սերժ Սարգսյանը խոսել է Մարադոնայի և Մեսսիի մասին
08/07/2014 11:05
Կիսվել

Սերժ Սարգսյանը խոսել է Մարադոնայի և Մեսսիի մասին

Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր տրվել է պաշտոնական ճաշ:

Սերժ Սարգսյանի բաժակաճառը ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշին

Հարգարժա՛ն ներկաներ,

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել հյուրընկալ արգենտինյան հողում, և ես շնորհակալ եմ այս ջերմ հյուրընկալության համար: Մեծ հաճույք է նաև գտնվել «Բարի քամիների» քաղաքում` տանգոյի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որն ինքնին լի է այդ պարի ոգով և մեղեդիներով: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել Արգենտինայի բարեկամ ժողովրդին գալիք տոնի` Արգենտինայի անկախության օրվա կապակցությամբ : Արգենտինական պետականության ակունքներին կագնած այրերի՝ գեներալ Սան Մարտինի և այլոց ազատատենչ տեսլականի շնորհիվ էր, որ արգենտինացի ժողովուրդը հետագա դարերի ընթացքում կերտեց իր այսօրվա հաջողությունների հիմքը: Մաղթում եմ Արգենտինայի բարեկամ ժողովրդին առաջընթաց, բարեկեցություն և հաջողություն:

Անցած երկու տասնամյակների ընթացքում երկուստեք մեծ աշխատանք է տարվել հայ-արգենտինական փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Պատահական չէ, որ Հայաստանն ու Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները հիմնեցին հենց միմյանց մայրաքաղաքներում:

Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության մի շարք հեռանկարային ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն և այլն: Այստեղ մենք արդեն ունենք հպարտության արժանի ձեռքբերումներ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալով Արգենտինան աշխարհի պետությունների շարքում այսօր զբաղեցնում է երրորդ տեղը: Այս կարևոր ձեռքբերման մեջ, իհարկե, մեծ է մեր կողմից շատ սիրված արգենտինահայ անվանի գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանի դերը:

Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը: Մեր ցանկությունն է, որ Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածա-շրջան: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ:

Հայաստանում լավ են ճանաչում Արգենտինայի հարուստ մշակույթը՝ երաժշտությունը, գրականությունն ու կինոարվեստը: Տանգոյի ամենամյա փառա-տոնը, որն իրականցվում է Արգենտինայի դեսպանության հովանավորությամբ, դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից: Որպես մշակութային կապերի հիշարժան դրվագ` ակամայից մտաբերեցի 2012թ. գրքի միջազգային մայրաքաղաքի տիտղոսը Բուենոս Այրեսից Երևանին փոխանցելու արարողությունը: Թերևս տեղին է այստեղ հիշատակել մեծն Բորխեսի խոսքերը. «Ամեն ոք յուրովի է պատկերացնում դրախտը. ես այն մանկուց պատկերացրել եմ որպես մեծ գրադարան»:

Տիկնայք և պարոնայք,

Օգտագործելով այս առիթը՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Արգենտինային, Նախագահ դե Կիրշներին և իր երջանկահիշատակ ամուսնուն, Նախագահ Նեստոր Կիշներին` Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած մեծ ավանդի համար: Սա առավել արդիական է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հայ և արգենտինացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում անգնահատելի դերակատարություն ունեն Արգենտինայում հաստատված հայերը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված այս հեռավոր և հյուրընկալ ափերում հայտնվել են հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով: Հիրավի, ճշմարիտ է ասված, որ փորձության պահին երբեք չգիտես, թե որտեղից կգա սփոփանքն ու հույսը: Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով:

Սիրելի բարեկամներ,

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաև Հայաստանում ամենասիրված այդ մարզաձևը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոննայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ:

Ավարտելով խոսքս՝ առաջարկում եմ բաժակ բարձրացնել և առողջություն մաղթել տիկին Նախագահին, բաժակ բարձրացնել ի փառս Արգենտինայի, նրա տաղանդավոր, աշխատասեր և բազմավաստակ ժողովրդի, ի հարատևություն հայ-արգենտինյան բարեկամության:

Կեցցե՛ն Հայաստանն ու Արգենտինան:
Կեցցե՛ հայ-արգենտինյան բարեկամությունը:

16/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.12
+0
Եվրո (EUR)
452.35
+1.99
Ռուբլի (RUR)
4.6276
+0.0084
Լարի (GEL)
141.48
-0.15
45053
+80
Արծաթ
519.8
-0.74