Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Forbes. Ամերիկյան ամենահարուստ դինաստիաները – 2014
14/07/2014 11:29
Կիսվել

Forbes. Ամերիկյան ամենահարուստ դինաստիաները – 2014

Ամերիկյան Forbes-ը կազմել և հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ դինաստիաների վարկանիշը, որտեղ ներկայացված է 185 ընտանիք: Այս ընտանիքներից յուրաքանչյուրի կարողությունը կազմում է ոչ պակաս, քան 1 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ համախառն կարողությունը՝ ավելի քան 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Վարկանիշում ընդգրկված ընտանիքների մի մասը հայտնի բիզնես-կլաններ են, որոնք այսօր էլ շարունակում են աշխաատել՝ առավել շատ գումարներ կուտակելու նպատակով, մյուսները՝ ուղղակի վատնում են տարիների ընթացքում կուտակված հարստությունը:

ԱՄՆ-ի ամենահարուստ դինաստիաների վարկանիշի առաջին 10-նյակը ներկայացնում ենք ստորև.

1. Ուոլտերներ

Wal-Mart առևտրային ցանցի սեփականատերերն են: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 152 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը՝6: Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1962 թվականին:

 

2. Կոխեր

Koch Industries ընկերության սեփականատերերն են: Կոխ եղբայրների կարողությունը գնահատվում է 89 մլրդ ՄԱՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը` 4: Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1925 թվականին:

 

3. Մարսեր

Mars ընկերության սեփականատերերն են: Բիզնես-կլանի կարողությունը գնահատվում է 60 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը՝3: Բիզնեսը հիմնադրվել է 1911 թվականին:

 

4. Կարգիլ-Մակմիլաններ

Ներկայացնում են Cargill Inc. գյուղատնտեսական բիզնես-իմպերիան: Ընտանիքի կարողությունը կազմում է շուրջ 43 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը` 9: Բիզնեսը հիմնադրվել է 1865 թվականին:

 

5. Ջոնսոններ

Fidelity ֆինանսական հոլդինգի սեփականատերերն են: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 39 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 4: Բիզնեսը հիմնադրվել է 1946 թվականին:

 

6. Հերստներ

Hearst Corp. մեդիահոլդինգի սեփականատերերն են: Ընտանիքի կարողությունը կազմում է 35 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը` 64: Բիզնեսը հիմնադրվել է 1887 թվականին:

 

7. Կոքսեր

Ընտանեկան բիզնեսը հիմանդրվել է մեդիա-արտադրության ոլորտում: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 32 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 3: Բիզնեսը հիմնադրվել է 1898 թվականին:

 

8. Պրիտցկերներ

Ընտանիքի կարողությունը գնահատվում է 29 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը՝ 9: Ընտանիքին ունի հյուրանոցային բիզնես և զբաղվում է ակտիվ ներդրումային գործունեությամբ: Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1936 թվականին:

 

9. Ջոնսոններ

Ընտանիքի կարողությունը կազմում է 25,5 մլրդ ԱՄՆ դոլար: Ընտանիքի անդամների թիվը՝ 11: Ընտանեկան բիզնեսը, որը ներկայացնում է Ziploc, Windex, Drano և Raid բրենդները, հիմնադրվել է 1886 թվականին:

 

10. Դանկաններ

Բիզնես-կլանի կարողությունը գնահատվում է 25,4 մլրդ ԱՄՆ դոլար: Դինաստիայի ներկայացուցիչների թիվը՝ 4: Ընտանեկան բիզնեսը, որը զարգանում է էներգետիկայի ոլորտում, հիմնադրվել է 1968 թվականին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52