Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Սերգո Կարապետյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ղեկավարներին
24/07/2014 17:40
Կիսվել

Սերգո Կարապետյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ղեկավարներին

Մթերման եռուն շրջանի նախօրյակին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները:

Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմկերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ են և վերամշակողների պահանջարկը և սպասվող բերքի ծավալները: Առանձնապես առատ բերք են խոստանում բանջարեղենի ցանքերը, որոնք ընթացիկ տարում անհամեմատ ավելացել են: Վերամշակողները պատրաստ պետք է լինեն նման ծավալների ընդունմանը և վճարումները ժամանակին կատարելուն:

«Նման աշխատանքի փորձ մենք արդեն ունենք: Պետք է անել ամեն ինչ դժվարությամբ աճեցված ամբողջ բերքը ընդունելու համար: Անչափ կարևոր է նաև գների փոխադարձ շահավետության պահպանումը: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքն արդյունավետ է: Չնայած ծիրանի բերքն այս տարի հասկանալի պատճառներով քիչ էր, բայց վերջինիս պակասը պետք է փոխլրացվի մյուս պտղատեսակների հաշվին», – ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ հաշվի առնելով բանջարեղենի պահածոների, հատկապես խորտիկային պահածոների մեծ պահանջարկը, առիթը պետք է օգտագործել և այս տարվա լոլիկի, պղպեղի, սմբուկի առատ բերքի վերամշակմամբ ավելացնել նման պահածոյատեսակների արտադրությունը: Մանավանդ, որ առաջիկայում Հայաստանն անդամագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը, որն ավելի դյուրին է դարձնելու արտահանումների ընթացքը:

Եվրասիական տնտեսական գոտի մտնելու հեռանկարի վերաբերյալ նախարարն ասաց նաև, որ այն ավելի նպաստավոր պայմաններ է խոստանում մեր արտադրողներին և վերամշակողներին:

Շահագրգիռ երկխոսության ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրին նախարարին, որ ընթացիկ տարում նույնպես մթերման գործընթացը կազմակերպված ընթացք կունենա, ժամանակին և առանց խնդիրների գյուղացուց կմթերվի աճեցված ամբողջ բերքը, վճարումները կկատարվեն ժամանակին:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9