Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Գյուղնախարարն Արմավիրում ծանողացել է բերքահավաքի ընթացքին
29/07/2014 21:12
Կիսվել

Գյուղնախարարն Արմավիրում ծանողացել է բերքահավաքի ընթացքին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին:

Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է: Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ մեկ հեկտարից ստացվում է մոտ 40 տոննա բերք, որն իրացվում է տեղում`մեկ կիլոգրամը 90-ից 100 դրամով:

Նախարարի հաջորդ կանգառն Առատաշեն համայնքն էր, որի բնակչությունը զբաղվում է հիմնականում հացահատիկագործությամբ ու բանջարաբուծությամբ: Այստեղ ավելի քան 446 հեկտար վարելահողերի 350 հեկտարը զբաղեցնում են հացահատիկի ցանքերը, 90 հեկտարից ավելին` բանջարա-բոստանային և այլ մշակաբույսերը և մոտ 6 հեկտար` կարտոֆիլի ցանքերը: Առատաշեն համայնքում նախարարը ծանոթացել է լոլիկի, պղպեղի, սոխի, ծիծակի բերքահավաքի աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ: Զրույցի ընթացքում ֆերմեր Վաչիկ Կիրակոսյանը, գոհունակություն հայտնելով այս տարվա բերքից, նշել է, որ տարին համայնքում բերքառատ է լինելու:

Սերգո Կարապետյանն այցելել է նաև Հովտամեջ, Զարթոնք և Ծիածան համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին:

Այցի շրջանակներում նախարարը եղել է նաև Հացիկ համայնքում, որի զարգացման գերակա ուղղություններն են պտղագործությունն ու խաղողագործությունը: Այստեղ նա այցելել է դեղձի և սալորի այգիներ, զրուցել գյուղացիների հետ, որոնց հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի սակավության հետ:

«Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», – ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները:

Սերգո Կարապետյանն անդարադարձել է նաև լոլիկի բերքահավաքին և նշել է, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը, վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, և լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների հայտարարությամբ կկազմի 40 դրամ՝ մեկ կիլոգրամի համար:

Նախարարը խոսել է նաև մարզի սակավաջրության խնդրի մասին և նշել, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է, և քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45