ԱՐԴՅՈՔ IPO-ՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ
Bridgepoint Education և Rosetta Stone ընկերություններն այս շաբաթ մուտք են գործել ֆոնդային շուկա: Bridgepoint Education առևտրային ընկերությունը ներդրողներին գրավելու նպատակով կրճատել է մեկ բաժնետոմսի դիմաց նախապես առաջարկվող գինը մոտ 5,7%-ով և իր բաժնետոմսերի տեղաբաշխմամբ ներգրավել 141,8 մլն դոլար, իսկ Rosetta Stone ընկերությունն իր բաժնետոմսերի տեղաբաշխմամբ ներգրավել է 112,5 մլն դոլար: Որոշ վերլուծաբանների կարծիքով այս ընկերությունների կողմից բաժնետոմսերի թողարկումը և առաջնային տեղաբաշխումն էական ազդեցություն կունենա IPO շուկայի հետագա զարգացման վրա: Նշենք, որ 2009թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ IPO-ների քանակը կրճատվել է մոտ 95%-ով, և 2009թ. ընթացքում միայն 2 ընկերություններ էին սկսել IPO գործընթաց: