Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 9.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա համեմատ աճել են 9.1%-ով և կազմել 95 323 տոննա:
Միևնույն ժամանակ մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 0.3%-ով և կազմել 5 794 տոննա: Զգալիորեն նվազել է ցինկի խտանյութի արտադրությունը՝ 6 736.9 տոննա (- 28.8%): Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներ նվազել են 3.9%-ով և կազմել 3 213 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալների անկումը կազմել է 13.5%՝ 5 014 տոննա:
Ալյումինե գլնավածքի արտադրության ծավալները նվազել են 31.8%՝ 6 տոննա, իսկ այլումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 5.6%-ով և կազմել 14 215 տոննա: