MasterCard-ով կատարված գործարքների ծավալն աճել է 12.5%-ով
2014թ.-ի երկրորդ եռամսյակում վճարային քարտերի աշխարհի երկրորդ օպերատոր MasterCard-ի շահույթն աճել է 10%-ով: Այս մասին ասվում է ընկերության կողմից հրապարակված հավետվության մեջ:
Միևնույն ժամանակ ընկերության զուտ շահույթը կազմել է 931 մլն դոլար, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 83 մլն դոլարով, իսկ եկամուտն աճել է 13.4%-ով և կազմել 2.38 մլրդ դոլար: Համակարգի միջոցով կատարված գործարքների ընդհանուր ծավալն աճել է 12.5%-ով և կազմել 821 մլրդ դոլար, ԱՄՆ-ում սույն ցուցանիշն աճել է 10.1%-ով և կազմել 289 մլն դոլար: