ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԱՐՏ ԱՄՍՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7.4%-ՈՎ
Վերլուծաբանների կանխատեսումներով մարտ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում նոր կառուցվող շինությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 7.4%-ով: Այս կանխատեսումների հանար հիմք է հանդիսացել վերջին մի քանի ամիսների ընթացքում շինարարություն իրականացնելու համար տրամադրված թույլատվությունների քանակի փոփոխությունը, և մասնավորապես մարտ ամսվա ընթացքում այս ցուցանիշը կրճատվել է 2.7%-ով:
Վերլուծաբանները նշել են նաև, որ մարտ ամսվա ընթացքում առաջին անգամ աճել է գործազրկության նպաստ ստանալու համար դիմած քաղաքացիների թվաքանակը, և ըստ այդ կանխատեսումների նրանց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 5.893 մլն մարդ: