Սոցիալական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Վիվասել-ՄՏՍ. Ուշի գյուղի` 90-ականներից շահագործվող խմելու ջրի մատակարարման համակարգը փոխվել է
25/08/2014 14:34
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Ուշի գյուղի` 90-ականներից շահագործվող խմելու ջրի մատակարարման համակարգը փոխվել է

Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկի` խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 16 մլն դրամ: Կամավորության սկզբունքով հայրենակիցներին օգտակար լինելու մոտեցումը` աշխատավայրում անձնական օրինակով առաջնորդելու լավագույն տարբերակներից է: Ներդրման շնորհիվ փոխվել է ավելի քան 1600 մ երկարության մայր ջրագիծը: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 650 ընտանիք:

Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 90-ականներին: Համայնքային բյուջեի սղության պատճառով` համակարգը նորով փոխարինելու անհրաժեշտությունը, տարիներ շարունակ, ծրագրի չի վերածվել: Մայր ջրատարը ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Տեղանքի ռելիեֆը և տարիների ազդեցությունն իրենց հետքն են թողել խողովակների վրա: Դրանք քայքայվել են, ենթարկվել կոռոզիայի: Ռալֆ Յիրիկյանի դրսևորած պատրաստակամությունը, ինչպես նաև նոր համակարգի կառուցման հնարավորությունը, ոգևորել են բնակիչներին: Ամռանը երկրորդ կեսին մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հենց ուշեցիները:

Բնակիչների մեծ մասի նախնիներն, ի դեպ, այս համայնք են գաղթել Արևմտյան Հայաստանից:  Պատմական Հայաստանի տարբեր նահանգներից հարուստ մշակույթ ժառանգած համագյուղացիները կարևոր ձեռքբերում են համարում նաև գյուղի մշակույթի տան վերակառուցումը: Շենքը ծառայում է որպես գյուղապետարան, մշակույթի տուն և գրադարան: Այդտեղ է տեղակայված նաև փոստային ծառայության գրասենյակը: Նախկինում ավերակներ հիշեցնող շենքն ամբողջությամբ վերափոխվել է: Ռալֆ Յիրիկյանը միացել է նաև կանադահայ հայրենակից Մարգար Շարապխանյանի նախաձեռնությանը և շուրջ 12 մլն դրամ էլ հատկացրել է մշակույթի տան վերանորոգման համար:

«Ուշիում վաղուց հաստատված մեր հայրենակիցները «էրգրի» շենացման երազանքն իրականություն են դարձնում այստեղ: Փոքրիկ Արևմտահայաստան հիշեցնող այս գյուղն ուշագրավ է իր բնակչության կազմով: Շատ կարևոր է նրանց կողքին լինելը: Առհասարակ, միմյանց աջակցելը մեր ազգային բնավորության դրական գծերից է: Դրա շնորհիվ նաև` հայը շարունակում է ապրել ու ապրեցնել հայրենիքը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23