ՀՀ Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 09/9/14
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը սեպտեմբերի 9-ի որոշումներով փոփոխություններ և լրացումներ է կատարել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ում, արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ թիվ 2 մասնաճյուղին, վերաձևակերպել է «ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒԸՐՆՍ ԲՐՈՔԵՐՍ» ՍՊԸ ապահովագրական բրոքերային գործունեության թիվ 0001 լիցենզիան, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: