
Հանքարդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 399 հազար դրամ
Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտներում աշխատող մասնագետները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունիսին այս ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 399 հազար ՀՀ դրամ, ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է հանրապետական միջին աշխատավարձը, շուրջ 7 անգամ` նվազագույն աշխատավարձը:
Նշենք նաև, որ համեմատաբար բարձր աշխատավարձով առանձնանում են նաև ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտները: Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 372 հազար ՀՀ դրամ, իսկ տեղեկատվության և կապի ոլորտում՝ 332 հազար ՀՀ դրամ:
Մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 166 հազար ՀՀ դրամ: