GOOGLE-Ի ՇԱՀՈՒՅԹԸ 2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴՈՒՄ ԱՃԵԼ Է 8.9%-ՈՎ
Ինտերնետի համաշխարհային առաջատար ամերիկյան Google ընկերության հաշվետության մեջ ասվում է, որ ընկերության զուտ շահույթը 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած աճել է 8.9%-ով և կազմել է 1.42 միլիարդ դոլար: Ընկերության եկամուտը վերոնշյալ ժամանակաշրջանում նույնպես աճել է` 6.2%, կազմելով 5.51 միլիարդ դոլար:
Նշենք, որ Google-ի ցուցանիշները ավելին են քան կանխատեսում էին վերլուծբանները: Վերոնշյալ ցուցանիշների աճը հիմնականում պայմանավորված են ընկերության կողմից հաջողությամբ իրականացված ծախսերի կրճատման ծրագրով և գովազդից ստացված եկամտի աճով: