
Կառավարություն վերացնում է գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները
Այսօր կայացած կառավարության նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է նաև թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման բարձրացման հարցը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել է որակավորման քննությունների ավելի թափանցիկ ընթացակարգ: