Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Կոնվերս Բանկում ավարտվեց «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծն ու բարեգործական դրամահավաքը
18/09/2014 21:13
Կիսվել

Կոնվերս Բանկում ավարտվեց «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծն ու բարեգործական դրամահավաքը

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց “Օգնիր երաժշտական դպրոցին” նախագիծն ու բարեգործական դրամահավաքը: Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:

Սեպտեմբերի 17-ին Վանաձորում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, իսկ Կոնվերս Բանկի Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը երեխաներին հանձնեց նոր գործիքներն ու մաղթեց իրենց փայլուն ապագա: Համերգի մասնակից երեխաների թվում էին նաև Կոնվերս Բանկի ու Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի 3 կրթաթոշակառու՝ երկու թավջութակահար և դաշնակահարուհի:

“Մեր մանուկները մեր ապագան են: Այս տարի Կոնվերս Բանկը իրականացրել է  կրթական ոլորտի տարատեսակ ծրագրեր: “Օգնիր երաժշտական դպրոցին” նախագիծը դրանցից մեկն է: Հետաքրքիր է, որ նվերներով մենք էինք եկել, բայց ամենամեծ նվերը ստացանք ինքներս՝ տաղանդավոր երեխաների կատարումներն էին: Բոլոր սաներին շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ ու ցանկանում, որ յուրաքանչյուր տարին ավելի առատ լինի ձեռքբերումներով”, – ասաց Րաֆֆի Քասարջյանը:

“Մշակութային անցուդարձի կիզակետում գտնվում է հիմնականում մայրաքաղաքը, ինչը լուրջ խոչընդոտ է մարզերում մշակույթի զարգացման համար: Իսկ երաժշտական գործիքների կարիքը Վանաձորի դպրոցում իսկապես մեծ էր, քանի որ երեխաները մի քանի տարին մեկ փոխում են դրանք: Ի դեպ Կոնվերս Բանկի միջոցով Վանաձորի թիվ 3 դպրոցում ստեղվեց նաև թավջութակի դասարան: Ես համոզված եմ, որ ապագայում մենք դեռ շատ կլսենք այս դպրոցի սաների մասին”, – նշեց Խաչատուրյան Տրիոյի թավջութակահար, Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Քոչարյանը:

Հունիսի 1-ին Կոնվերս Բանկի գլխամասում “Օգնիր երաժշտական դպրոցին” նախագծին զուգահեռ մեկնարկել էր հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Այս ցուցահանդեսը կշարունակվի Բանկի գլխամասում մինչև տարեվերջ:

Նախագիծն իրականացվում է “Խաչատուրյան Տրիո”-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91