
ՃԱՊՈՆԱԿԱՆ RENESAS TECHNOLOGY ԵՎ NEC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Միկրոսխեմաներ արտադրող ճապոնական Renesas Technology Corp և NEC Electronics Corp ընկերությունները բանակցություններ են վարում միավորման նպատակով: Այս խոշոր ընկերությունների միավորման գործընթացը նախատեսվում է սկսել 2010թ. գարնանը: Բանակցությունները նպատակ ունեն մեծացնել համաշխարհային ճգնաժամին դիմակայելու ընկերությունների հնարավորությունները: Եթե բանակցությունները ավարտվեն այս ընկերությունների միավորման որոշմամբ, ապա այն կդառնա այդ ոլորտում երրորդ խոշոր ընկերությունը ` ամերիկյան Intel Corp և հյուսիսկորեական Samsung Electronics ընկերություններից հետո: