Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայկական առաջին թղթադրամները
29/09/2014 22:00
Կիսվել

Հայկական առաջին թղթադրամները

Հայաստանի ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից: Այդ օրվանից մինչ այսօր շրջանառության մեջ մտած թղթադրամներից 8-ը դուրս են եկել շրջանառությունից: Ներկայացնում ենք շրջանառությունից դուրս եկած՝ 10 դրամ, 25 դրամ, 50 դրամ, 100 դրամ, 200 դրամ, 500 դրամ, 1000 դրամ և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները.

1993թ. նմուշի 10 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. ապրիլի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Սասունցի Դավթի հուշարձանն են, դարձերսին՝ Արարատ լեռը:

1993թ. նմուշի 25 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. ապրիլի 1-ից: Թղթադրամի դիմերեսին էրեբունի ամրոցի առյուծի որմնանկարը և սեպագիր քարն են, իսկ դարձերեսին՝ զարդանախշեր:

1993թ. նմուշի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. հունվարի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Հայաստանի Ազգային Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքն է, իսկ դարձերեսին՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը:

1998թ. նմուշի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. ապրիլի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն են, իսկ դարձերեսին՝ Արարատ լեռը և «Գայանե» բալետից մի դրվագ:

1993թ. նմուշի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. հունվարի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Հայաստանի ամենանշանավոր կառույցներից մեկը` Զվարթնոց տաճարն է (641-661 թթ.), դարձերեսին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

 

1998թ. նմուշի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. ապրիլի 1-ից: Թղթադրամի դիմերեսին հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարն ու տիեզերքի պատկեր են, իսկ դարձերեսին՝ Բյուրականի աստղադիտարանի շենքը, աստղադիտակ:

1993թ. նմուշի 200 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. ապրիլի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է, իսկ դարձերեսին՝ Զարդանախշեր:

1993թ. նմուշի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2005թ. սեպտեմբերի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Հայոց Տիգրան Մեծ արքայի մետաղադրամը և Արարատ լեռն են, իսկ դարձերեսին՝ զարդանախշեր, բաց գիրք և փետուր:

1994թ. նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2004թ. մարտի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը է, իսկ դարձերսին՝ Աղուդի գյուղի VII դարի կոթող հուշարձանը:

1995թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը ՀՀ տարածքում դադարել է օրինական վճարամիջոց լինելուց 2005թ. հուլիսի 1-ից: Թղթադրամի դիմերեսին Գառնիի հեթանոսական տաճարն է, դարձերեսին՝Անահիտ հեթանոսական աստվածուհու դիմաքանդակը: 
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52