Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 52728.72-5.20 TOPIX - 3575.84-3.80
STOCKS CHINA:  HANG SENG - 25408.46-1.35 SSEC - 4096.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
09/03/2026  CBA:  USD - 377.29-0.02 GBP - 503.49+0.12
09/03/2026  CBA:  EURO - 436.15-0.66
09/03/2026  CBA:  GOLD - 62198+282 SILVER - 998.8-22.8
Forbes. ԱՄՆ-ի ամենահարուստ կանայք – 2014
02/10/2014 21:55
Կիսվել

Forbes. ԱՄՆ-ի ամենահարուստ կանայք – 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ այս տարի ընդգրկվել է 47 կին-միլիարդատեր: Նշենք, որ 2013 թվականին վարկանիշում ներկայացված էր 48  գործարար կին-միլիարդատեր:

Այս տարի ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց համախառն կարողությունը կազմել է $273,5 մլրդ, ընդ որում՝ միայն առաջին տասնյակում ընդգրկված կանանց համախառն կարողությունը գնահատվել է $169,9 մլրդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 8,5%-ով:

Ըստ Forbes-ի ներկայացրած վարկանիշի՝ ԱՄՆ-ի ամենահարուստ կինը Walmart առևտրային ցանցի համասեփականատեր Քրիստի Վալթոնն է՝  $38,3 մլրդ կարողությամբ: Վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև Walmart առևտրային ցանցի մյուս համասեփականատեր Ալիս Վալթոնը՝ $34,9 մլրդ, և Mars ընկերության սեփականատեր Ժակլին Մարսը՝ $22 մլրդ:

ԱՄՆ-ում ապրող հարուստ կանանց վարկանիշի առաջին տասնյակում ներկայացված և առավել հայտնի կանանցից ենՍթիվ Ջոբսի կինը՝ Լորին Պաուել Ջոբսը` $16,6 մլրդ, Cox Enterprise ընկերության տնօրենների խորհրդի անդամ  Էն Կոկս Չամբերսը՝ $16,1 մլրդ, Fidelity Financial Services ընկերության նախագահ Էբիգայել Ջոնսոնը` $13,3 մլրդ:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշում ընդգրկված կանանց միջինը տարիքը 65,5 տարեկանն է:

09/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.29
-0.02
Եվրո (EUR)
436.15
-0.66
Ռուբլի (RUR)
4.8215
+0.0448
Լարի (GEL)
137.62
-0.59
62198
+282
Արծաթ
998.8
-22.8