Infiniti-ն Փարիզում ներկայացրել է այս տարվա ամենագեղեցիկ նորամուծությունը
Ճապոնական Nissan-ի ամերիկյան դուստր հանդիսացող Infiniti ընկերությունը Փարիզի ավտոսալոնում ներկայացրել է Infiniti Q80 Inspiration շքեղ մոդելը, որը մասնագետների կողմից արդեն իսկ որակվել է, որպես այս տարվա ամենագեղեցիկ նորամուծություն:
Մոդելը զինված է 3 լիտր ծավալով V6 շարժիչով, տեղադրված է նաև էլեկտրական շարժիչ: Երկու շարժիչները միասին զարգացնում են մինչև 550 ձիաուժ հզորություն: Մեքենան 100 կմ անցնելու համար ծախսում է 5.5 լիտր բենզին:
Infiniti Q80 Inspiration-ի երկարություն 5.052 մետր է, լայնքը՝ 2.027 մետր, իսկ բարձրությունը՝ 1.35 մետր: Մեքենայի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն առանց դրանց էլ մոդելին արդեն մեծ ապագա է կանխագուշակվում: