Հունվար-օգոստոսին մեր երկիր է ներմուծվել 219,93 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք
Հունվար-օգոստոս ամիսներին մեր երկիր է ներմուծվել 219,93 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 5,5%-ով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու ամիսներին պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը մեր երկրի ընդհանուր ներմուծման ծավալումը կազմել է մոտ 8%:
Միևնույն ժամանակ, հաշվետու ութ ամսում մեր երկրից արտահանվել է 248,99 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է մոտ10%-ով: Պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 25%-ը:Պատրաստի սննդի արտադրանքն իր մասնաբաժնով զիջում է միայն հանքահումքային արտադրանքին: