Բիզնես

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 444.00+1.00
OIL:  BRENT - 65.43-2.39 WTI - 61.65-2.44
COMEX:  GOLD - 3325.10+0.80 SILVER - 32.89+0.43
COMEX:  PLATINUM - 993.10+1.76
LME:  ALUMINIUM - 2434.00+0.25 COPPER - 9378.00+0.04
LME:  NICKEL - 15615.00+0.45 TIN - 32021.00+0.13
LME:  LEAD - 1967.00+1.16 ZINC - 2633.50-0.49
FOREX:  USD/JPY - 142.42-0.93 EUR/GBP - 1.1391+0.42
FOREX:  EUR/USD - 1.1391+0.42 GBP/USD - 1.341+0.82
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40227.59+0.28 NASDAQ - 17366.13-0.10
STOCKS US: S&P 500 - 5528.75+0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 35839.99+0.00 TOPIX - 2650.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22008.11+0.16 SSEC - 3286.65-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8417.34+0.02 CAC40 - 7573.76+0.50
STOCKS EUR:  DAX - 22271.67+0.13
29/04/2025  CBA:  USD - 389.45-0.01 GBP - 521.16+1.78
29/04/2025  CBA:  EURO - 443.12+1.20
29/04/2025  CBA:  GOLD - 41273.00+237.00 SILVER - 413.32-4.08
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. երկրորդ եռամսյակ
08/10/2014 23:27
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2014թ. երկրորդ եռամսյակ

2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 585 282 բջջային կապի բաժանորդ (ներառյալ լայնաշերտ ինտերնետի բաժանորդները): Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 24 186-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճը կազմել է 154 237: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 348 799 է: Այս տարվա մարտի վերջի համեմատ ցուցանիշն աճել է 29 868-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 131 234:

Բաժանորդների քանակի ցուցանիշով Vivacell-MTS-ը շարունակում է առաջատար մնալ, այս տարվա հունիսի վերջի դրությամբ ընկերության բաժանորդների քանակը կազմել է 2 206 855: 2014թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8 112-ով, իսկ անցյալ տարվա հունիսի վերջի համեմատ արձանագրվել է աճ` 89 279-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 121 831 է, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 19 354-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 99 408:

Երկրորդ հորիզոնականում է Beeline-ը: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 761 068, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 21 860-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 43 540: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 718 954 է: Այս տարվա մարտի վերջի համեմատ ցուցանիշն աճել է 19 573-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 28 826:

Երրորդ տեղում է Orange-ը: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 617 359, 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 5 786-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 21 418-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 508 014 է, առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 9 059-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի վերջի համեմատ արձանագրվել է աճ՝ 3 000 բաժանորդով:

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1 744 743 բաժանորդ (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +81 762), Beeline` 592 676 բաժանորդ (+ 52 005), Orange` 364 632 բաժանորդ (-15 448):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 377 088 բաժանորդ (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +17 646), Beeline` 126 278 բաժանորդ (-23 179), Orange` 143 382 բաժանորդ (+18 448):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Orange` 109 345 բաժանորդ (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +18 418), Vivacell-MTS` 85 024 բաժանորդ ( -10 129), Beeline` 42 114 բաժանորդ (+14 714):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 333 դր. (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +62 դր.), Vivacell-MTS` 1 757 դր. (-200 դր.), Orange` 1 578 դր. (-272 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 708 դր. (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +315 դր.), Orange` 4 593 դր. (-18 դր.), Vivacell-MTS` 3 768 դր. (-413 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 4 315 դր. (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ`  -1 035 դր.), Vivacell-MTS` 2 853 դր. (-167 դր.), Beeline՝  1 997 դր. ( -837  դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 467 րոպե (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` 97 ր.), Beeline ` 381 ր. (+24 ր.), Orange` 159 ր. (-46 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 741 րոպե (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +41 ր.), Beeline` 393 ր. (+54 ր.), Orange ` 383 ր. (+38 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 14 862 ՄԲ (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ`  -1 628 ՄԲ), Vivacell-MTS` 8 793 ՄԲ (+ 1 143 ՄԲ), Beeline՝  7 026 ՄԲ (+ 26 16ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 147 682 (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +17 023), Beeline ` 98 863 (+ 44 566), Orange` 44 862 (-11 919):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 34 435 (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` -15 136), Orange` 13 271 (-2 867), Beeline ` 6 809 (+ 191):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 311 (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ`   +2 632), Beeline՝  12 057 (+ 5 787), Vivacell-MTS` 9 555 (-5 586):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 118 329 (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ -11 445), Beeline ` 78 371 (-63 388), Orange` 56 495 (+2 263):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 44 380 (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +6 963), Beeline ` 10 970 (-5 473), Orange` 10 697 (+1 515):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 20 797 (անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` +9 478), Orange` 12 038 (-317), Beeline՝  6316 (-578):

29/04/2025
դրամ
Դոլար (USD)
389.45
-0.01
Եվրո (EUR)
443.12
+1.20
Ռուբլի (RUR)
4.78
+0.05
Լարի (GEL)
141.62
-0.08
41273.00
+237.00
Արծաթ
413.32
-4.08