CITIGROUP-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Citigroup բանկի ներկայացրած հաշվետվության համաձայն բանկի զուտ շահույթը 2009թ. առաջին քառորդում կազմել է 1,6 մլրդ դոլար, և բանկը մեկ տարի շարունակ վնասով աշխատելուց հետո առաջին անգամ ապահովել է շահույթ:
Հիշեցնենք, որ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով Citigroup-ը ԱՄՆ կառավարության կողմից ստացել է ֆինանսական օգնություն, մասնավորապես 2008թ. հոկտեմբերին կառավարությունը գնել է ընկերության արժեթղթերը 45 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, և այժմ ԱՄՆ կառավարությանն է պատկանում ընկերության 40%-ը: