Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Օտարերկրյա աշխատողների համար ապրելու լավագույն երկիրը Շվեյցարիան է
22/10/2014 21:08
Կիսվել

Օտարերկրյա աշխատողների համար ապրելու լավագույն երկիրը Շվեյցարիան է

Պարզվում է, որ օտարերկրյա աշխատողների համար ապրելու լավագույն երկիրը  Շվեյցարիան է: Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենաապահով երկիրն է՝ արտասահմանում ընտանիքի հետ հաստատվելու համար, իսկ Չինաստանում օտարերկրյա աշխատողներն ամենաբարձր վարձատրությունն են ստանում: Ուշագրավ է, որ երկրները, որտեղ օտարերկրյա աշխատողներն առավել հաճախ են հանդիպում իրենց կյանքի զուգընկերոջը,  Իտալիան, Չինաստանը և Ռուսաստանն են:

HSBC Expat-ի կողմից հրապարակված 7-րդ ամենամյա Expat Explorer հետազոտության համաձայն՝ օտարերկրյա աշխատողների կարծիքով Շվեյցարիան ներդաշնակ և բարձր կենսամակարդակ ապահովող լավագույն երկիրն է: Շվեյցարիային հաջորդում են Սինգապուրը, Չինաստանը, Գերմանիան և Բահրեյնը:  Առաջին տասնյակի մյուս երկրներն են Նոր Զելանդիան, Թաիլանդը, Թայվանը, Հնդկաստանը և Հոնկոնգը:

YouGov-ի կողմից իրականացված Expat Explorer հետազոտությունը հանդիսանում է օտարերկրյա աշխատողների վերաբերյալ պարբերաբար անցկացվող ամենածավալուն հետազոտությունն աշխարհում: Այս տարվա հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 9,300 օտարերկրյա աշխատողների կարծիքը՝ կյանքի որակի, ֆինանսական ապահովության և օտար երկրում ընտանեկան կյանքի հարմարավետության մասին:

Շվեյցարիան առաջինն է հարցմանը մասնակցած 100 երկրներից 34 առաջատարների աղյուսակում: Շվեյցարիան ապահովում է մասնագիտական զարգացման հեռանկարներ, պատշաճ վարձատրություն, միևնույն ժամանակ՝ ներդաշնակ անձնական և աշխատանքային կյանք: Շվեյցարիայում բնակվող օտարերկրյա աշխատողների մեկ քառորդը (25%) տարեկան ստանում է ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, իսկ կեսից ավելին (51%) փաստում է հավասարակշռված աշխատանքի և անձնական կյանքի մասին: Օտարերկրյա աշխատողները, որոնք նաև ծնող են, բացի այդ հայտնում են, որ Շվեյցարիայում առավելություններ կան նաև իրենց ընտանիքների համար. այստեղ առավել անվտանգ է երեխաների համար (81%), նրանց համար հնարավոր է ապահովել  ավելի բարձր կենսամակարդակ (77%) և որակյալ կրթություն (65%):

Ասիան որպես ֆինանսական բարեկեցություն ապահովող լավագույն տարածաշրջան

Այստեղ օտարերկրյա աշխատողների մոտ մեկ հինգերորդը (19%) վաստակում է տարեկան ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար, իսկ 65%-ը նշում  է, որ այժմ ավելի մեծ զուտ եկամուտ ունի: Այստեղ են բնակվում բարձր եկամուտ ունեցող օտարերկրյա աշխատողները, ում համար 250,000 ԱՄՆ դոլար տարեկան եկամուտ ունենալու հավանականությունը եռակի մեծ է, քան Եվրոպայում բնակվող օտարերկրյա աշխատողների համար՝ 14%, Եվրոպայի 5%-ի համեմատ:        

Մերձավոր Արևելքը հրապուրում է մասնագիտական զարգացման հեռանկարներ փնտրող օտարերկրյա աշխատողներին

Մերձավոր Արևելքում բնակվող օտարերկրյա աշխատողների մոտ երեք չորրորդը (74%) նշում է իր գոհունակությունն այս տարածաշրջանի տնտեսական հեռանկարների առավել բարենպաստ լինելու մասին, որն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել այս տարի ընդգրկված երկրների ցանկում: Մերձավոր Արևելքի երկրները շարունակում են հրապուրել մասնագիտական զարգացման հեռանկարներ փնտրող օտարերկրյա աշխատողներին, ովքեր ձգտում են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Օտարերկրյա աշխատողների մոտ  տասից վեցը (56%) տեղափոխվել է Մերձավոր Արևելք աշխատանքային ավելի լավ հեռանկաների համար, իսկ ավելի քան մեկ երրորդը (35%)՝ եկամուտն ավելացնելու նպատակով:  

Նոր Զելանդիան օտարերկրյա աշխատողների համար լավագույն կենսափորձի և ընտանեկան կյանքի երկիրն է

Օտարերկրյա աշխատողների այս տարվա ընտրության համաձայն Նոր Զելանդիան լավագույն երկիրն է յուրահատուկ կենսափորձ ձեռքբերելու և ընտանիքի հետ բնակվելու համար:  Այն օտարերկրյա աշխատողների համար նոր վայրում վերահաստատվելու և բարձր կենսամակարդակ ու բազմազան կենսաձև ապահովող երկիր է, որը դուր է գալիս թե՛ երիտասարդ, թե՛ տարիքով օտարերկրյա աշխատողներին: Օտարերկրյա աշխատողներ մեկնում են Նոր Զելանդիա՝ հիմնականում բարձրացնելու իրենց կենսամակարդակը (54%), ինչպես նաև հաճելի կլիմայի և գեղատեսիլ բնապատկերների (89%), տեղաբնակների անմիջական և բարեկիրթ վերաբերմունքի (75%), ինչպես նաև հավասարակշռված աշխատանք և անձնական կյանք ունենալու (71%) համար: Նոր Զելանդիայում ապրող օտարերկրյա աշխատողները, ովքեր նաև ծնողներ են, որպես առավելություն նշում են, որ  տեղափոխվելուց հետո բարելավվել է երեխաների առողջությունն ու բարեկեցությունը (78%), անվտանգությունը (87%), և որ նրանք բազմակողմանիորեն զարգացած ու ինքնվստահ են դարձել (58%):

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը նշում է. «HSBC Expat Explorer հետազոտության հիմնական նպատակն է օգնել հաճախորդներին և օտարերկրյա աշխատողներին լավագույնս օգտվել մեկ այլ երկրում իրենց ընձեռված նոր հնարավորություններից՝ այնտեղ ապրելու և աշխատելու ընթացքում: Հետազոտությունն օգտակար է թե՛ մասնագիտական հեռանկարներ կամ բարձր վարձատրվող աշխատանք փնտրողների, թե՛ հետաքրքիր տպավորությունների, տարբեր մշակույթների կամ գեղատեսիլ բնապատկերների ու կայուն կլիմայի սիրահարների, և թե՛ կյանքի բարձր որակի ու երեխաների համար ապահովություն փնտրող օտարերկրյա աշխատողների համար: Հետազոտությունն անդրադառնում է  այս, ինչպես նաև բազմաթիվ այլ թեմաների՝ օգտակար աղբյուր հանդիսանալով  բոլոր նրանց համար, ովքեր մտածում են մեկ այլ երկրում աշխատելու և ապրելու մասին: Երբ Հայաստան էի տեղափոխվում ընտանիքիս հետ, որոշում կայացնելու ամենակարևոր պայմանը երկրի անվտանգությունն էր: Այստեղ երկուսուկես տարի ապրելով՝ կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանը նաև այլ առավելություններ ունի օտարերկրյա աշխատողների համար՝ հիանալի եղանակ, հարուստ մշակույթ և հնագույն պատմություն, հարմարավետ կենցաղային պայմաններ և երեխաների համար բարենպաստ միջավայր»:     

Expat Explorer հետազոտության և առաջատար երկրների աղյուսակի մասին
Expat Explorer հետազոտությունն իրականացվել է 2014թ-ի ապրիլին և մայիսին YouGov-ի և HSBC Expat-ի կողմից: Հարցման հիմքում ընկած են առցանց հարցաշարի միջոցով հավաքագրված ավելի քան 100 երկրներ ներկայացնող 9,288 օտարերկրյա աշխատողների կարծիքները:  Expat Explorer առաջատար երկրների աղյուսակը կազմվում է յուրաքանչյուր երկրից առնվազն 100 օտարերկրյա աշխատողների կարծիքների հիման վրա, որոնցից առնվազն 30-ը ծնողներ են: Այս տարվա առաջատար երկրների աղյուսակում ընդգրկված է 34 երկիր: Expat Explorer առաջատար երկրների աղյուսակն արտացոլում է յուրաքանչյուր երկրի գնահատականը, որն ամփոփում է օտարերկրյա աշխատողների կարծիքներն ու տպավորությունները:  Expat Explorer-ի  միավորն իրենից ներկայացնում է Expat Տնտեսություն, Expat Փորձառություն և Արտասահմանում երեխաների դաստիարակությունը ցուցանիշների միջին ցուցանիշը՝ արտացոլելով հետազոտության մեջ ընդգրկված 43 տարբեր չափանիշներ: Երկրները գնահատվում են 0-ից 1 համեմատական սանդղակով, առաջինը ներկայացվում է առավելագույն միավորներով երկիրը, իսկ ամենացածր միավորներով երկիրը ներկայացվում է վերջում: Բոլոր միավորները կլորացվել են:

Էյչ-Էս-Բի-Սի-ի մասին

Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգի՝ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի ծնող ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը մատուցում է իր ծառայությունները ամբողջ աշխարհում՝ ունենալով ավելի քան 6,200 գրասենյակ 74 տարբեր երկրում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական խմբերից մեկը, ում ակտիվները հունիսի 30-ի դրությամբ հասնում են 2,754 միլիարդ դոլարի:

HSBC-ն Հայաստանում

Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1996 թ -ին, իսկ 1999 թ -ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: HSBC Հայաստանը սպասարկում է շուրջ 37000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 10 գրասենյակների և մոտ 385 աշխատակիցների միջոցով: 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 245,595,760,000 դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը:

HSBC Expat

HSBC Expat-ը «HSBC Bank International Limited» -ի առևտրային անվանում է: HSBC Expat-ը օֆշորային ֆինանսական ծառայություններ մատուցող  և պարգևների արժանացած հաստատություն է, որի գլխամասային գրասենյակը  գտնվում է Ջերսիում, Լա Մանշ նեղուցի կղզիներ (Channel Islands): Այն ներկայացուցչություններ ունի Դուբայում և Հոնկոնգում: Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգի կազմում ընդգրկված HSBC Expat-ը արտասահմանում աշխատող և ապրող հաճախորդներին կարողանում է առաջարկել իրենց կարիքներին համապատասխանող օֆշորային ֆինանսական ծառայություններ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45