Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Վերջին 4 տարվա ընթացքում խաղողագործության ոլորտն աճել է 15%-ով
26/10/2014 22:40
Կիսվել

Վերջին 4 տարվա ընթացքում խաղողագործության ոլորտն աճել է 15%-ով

Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում խաղողի համախառն բերքը աճել է շուրջ 15%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2009 թվականին մեր երկրում խաղողի բերքի համախառն ծավալը կազմել է 208.6 հազար տոննա: 2013 թվականին ցուցանիշը կազմել է 240.8 հազար տոննա:

Նշենք, որ 2009-2012 թվականներին խաղողի համախառն բերքի ցուցանիշը գրանցել է շարունական աճ, իսկ 2013 թվականին, 2012 թվականին համեմատ՝ փոքր-ինչ անկում: Այսպես, 2010 թվականին մեր երկրում խաղողի համախառն բերքը կազմել է 222.9 հազար տոննա, 2011 թվականին՝ 229.6 հազար տոննա, 2012 թվականին՝ 241.4 հազար տոննա:

2013 թվականի արդյունքներով՝ խաղողի բերքի ծավալը Արարատի մարզում կազմել է 104.3 հազար տոննա, իսկ Արմավիրի մարզում՝ 95.9 հազար տոննա:

Հարկ է նշել, որ խաղողի բերքի աճը ուղեկցվել է խաղողի գինու արտադրության ծավալների մեծացմամբ: 2009-2013 թվականների ընթացքում Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալներն աճել են շուրջ 50%-ով:

2009 թվականին մեր երկրում արտադրվել է 4,3 մլն լիտր, 2010 թվականին՝ 5,86 մլն լիտր, 2011 թվականին՝ 6,19 մլն լիտր, 2012 թվականին՝ 5,80 մլն լիտր, 2013 թվականին՝ 6,42 մլն լիտր խաղողի գինի:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32