Samsung-ի շահույթը կտրուկ նվազել է
Սմարթֆոնների խոշորագույն արտադրող հարավկորեական Samsung Electronics-ի զուտ շահույթը ֆինանսական 3-րդ եռամսյակում կտրուկ նվազել է` հասնելով վերջին 3 տարում ռեկորդային մակարդակի (4 մլրդ դոլար): Պատճառը` բարձր մրցակցության ֆոնին սմարթֆոնների վաճառքի դանդաղումն է:
Ընկերության օպերացիոն շահույթը հաշվետու հատվածում նվազել է 60%-ով: Եկամուտների ծավալն արձանագրել է 20% անկում:
Samsung-ի բաժնետոմսերի արժեքն այս տարի նվազել է մոտ 20 տոկոսով:
Ընկերության արտադրանքները համաշխարհային շուկայում մրցակցում են ինչպես Apple-ի թանկարժեք, այնպես էլ չինական արտադրողներ Xiaomi-ի և Lenovo-ի էժան բջջային սարքավորումների հետ: