Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2014թ. հունվար-սեպտեմբեր
31/10/2014 22:00
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2014թ. հունվար-սեպտեմբեր

2014 ֆինանսական տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Գազպրոմ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» ( ՎիվաՍել-ՄՏՍ) և «Ալեքս Գրիգ» ընկերությունները: Հունվար-սեպտեմբերին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 30,18 մլրդ ՀՀ դրամ, «Ղ-Տելեկոմ»-ը՝  22,15 մլրդ ՀՀ դրամ, իսկ  «Ալեքս Գրիգ»-ը՝ 14,75 մլրդ ՀՀ դրամ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ 2014 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ԱրմենՏել) ընկերությունը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 12,88 մլրդ ՀՀ դրամի և 12,76 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (9,72 մլրդ ՀՀ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (8,99 մլրդ ՀՀ դրամ), «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն (7,25 մլրդ ՀՀ դրամ),  «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (7,06 մլրդ ՀՀ դրամ) և Երևանի կոնյակի գործարանը (5,13 մլրդ ՀՀ դրամ):

Այս տարվա առաջին կեսին մեր երկրի 10 խոշոր հարկատուների միասին պետական բյուջե են վճարել շուրջ 130,5 մլրդ ՀՀ դրամ:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87