Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Վարչապետը ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերին
13/11/2014 10:44
Կիսվել

Վարչապետը ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է հոկտեմբերին դռները բացած դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին և առաջիկա ծրագրերին:

Տեղեկացվել է, որ առաջին ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոց է ընդունվել 96 աշակերտ աշխարհի մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից և Ասիայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից:

2023թ.-ին դպրոցը կհասնի նախատեսված լիակատար բեռնվածությանը, և աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ 60:

Վարչապետ Աբրահամյանը, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել դպրոցից ստացած նրանց տպավորություններին: «Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանել եք Հայաստան՝ այս գեղեցիկ դպրոցում կրթություն ստանալու համար: Այս ժամանակը դուք պետք է օգտագործեք արդյունավետ՝ հնարավորինս շատ գիտելիք ստանալու համար»:

Վարչապետը նշել է, որ մի քանի անգամ այցելել է դպրոց և տեղյակ է, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մանկավարժներ են այստեղ աշխատում, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի աշակերտները հիմնարար գիտելիք ստանան: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ստեղծման նախաձեռնողներին՝ այս ծրագիրն իրականացնելու համար:

Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։

Ուսուցումն իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային բակալավրիատի դիպլոմ) ծրագրով: 2017 թ.-ին կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը՝ IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով:

Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է նաև Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ է տալիս սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Միացյալ hամաշխարհային քոլեջների համակարգը ներկայում ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41