Samsung-ը կկրճատի մոդելների քանակը
Հարավկորեակական Samsung Electronics-ը 2015-ին մտադիր է կրճատել արտադրվող սմարթֆոնների մոդելները: Ընկերությունը ստիպված է գնալ նման քայլի` շահույթի նվազման ֆոնին ծախսերի կրճատման շրջանակներում, հաղորդում է MarketWatch-ը:
Որոշ փորձագետների գնահատականով` ՏՏ հսկան մտադիր է կրճատել մոդելների 25-30%-ը: Վերլուծաբանների կարծիքով` այսպիսով Samsung ընկերությունը կկարողանա «ավելի լավ կառավարել պահեստnերում առկա արտադրանքը` Galaxy սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի նվազման ֆոնին»:
Հիշեցնենք, որ սմարթֆոնների խոշորագույն արտադրողի զուտ շահույթի ծավալը ֆինանսական 3-րդ եռամսյակում նվազել էր 49%-ով` հասնելով 2011-ից ի վեր նկատված նվազագույն մակարդակին` սմարթֆոնների բիզնեսում բարձր մրցակցության ազդեցությամբ պայմանավորված: