Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության «գնաճային ազդեցությունը» գնահատվում է 1.0-1.5%
24/11/2014 21:52
Կիսվել

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության «գնաճային ազդեցությունը» գնահատվում է 1.0-1.5%

2015թ. հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) և ներմուծված ապրանքատեսակների ընթացիկ մաքսային դրույքաչափերը համապատասխանեցվելու են միության շրջանակում գործող մաքսադրույքներին, ինչի հետևանքով հնարավոր է գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում: Ընդ որում՝ ներմուծված ապրանքների մաքսադրույքների փոփոխությունը գնաճի վրա կարող է դրսևորվել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային ազդեցությունների միջոցով: Հնարավոր գնաճային զարգացումների վերաբերյալ իր գնահատականներն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկը:

Այսպես, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հնարավոր առաջնային ազդեցությունը գնաճի վրա գնահատելու համար նախ և առաջ ՀՀ սպառողական զամբյուղում տարանջատվել են ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնց մաքսային դրույքաչափերը ենթակա են փոփոխություն: Այդ ապրանքների տեսակարար կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում, եթե հաշվի չառնենք Կառավարության բանակցությունների արդյունքում դրանց մի մասի համար առաջիկա տարիներին մաքսային արտոնությունների սահմանումը, շուրջ 30.0% է: Սակայն, ԿԲ հրապարակման համաձայն, նկատի ունենալով, որ սպառողական զամբյուղի մեջ մտնող մի շարք ներմուծված ապրանքատեսակների նկատմամբ, ինչպիսիք են՝ հացահատիկը, բրինձը, շաքարավազը, որոշ տեսակի կենդանական և բուսական յուղեր, բենզինը, ավտոմեքենաները, որոշ դեղամիջոցներ, ինչպես նաև մի շարք լվացող միջոցներ (oճառահեղուկ, օճառ, լվացքի փոշի, ամանեղեն լվացող հեղուկներ), սահմանվել են մաքսային արտոնություններ (ինչը ենթադրում է, որ նոր դրույքաչափերը միայն մի քանի տարուց են ուժի մեջ մտնելու), գնահատվում է, որ մաքսադրույքների փոփոխությունը 2015-2017 թթ. ազդելու է սպառողական զամբյուղի շուրջ 15.0% ապրանքների վրա, որոնք կազմում են դիտարկված ապրանքների նախնական ցանկի գրեթե կեսը:

ՀՀ սպառողական զամբյուղում ընդգրկված հիմնական ներմուծված ապրանքատեսակների ցանկում, որոնց համար 2015 թ-ից սահմանվելու են նոր մաքսադրույքներ, ընդգրկված են ոսպը, ոլոռը (ընթացիկ մաքսատուրքը 10.0%-ից կդառնա 15.0%), հավի բուդը (10.0%-ից կդառնա 25.0%), տավարի մսի պահածոն (10.0%-ից կդառնա 23.3%), խտացրած կաթը (10.0%-ից կդառնա 22.5%), եգիպտացորենի բուսական յուղը (10.0%-ից կդառնա 15.0%), թեյը (10.0%-ից կդառնա 17.5%, 18.0% կամ 18.1 %՝ կախված տեսակից), ծխախոտը (10.0%-ից կդառնա 23.3% կամ 27.5%՝ կախված տեսակից), ծխախոտի հումքը (0%-ից կդառնա 5.0%), որը կարող է ազդել տեղական արտադրության ծխախոտի գների վրա, օծանելիքը (0%-ից կդառնա 12.9%), զուգարանի թուղթը (0%-ից կդառնա 18.5%) և որոշ այլ ապրանքատեսակներ:

Հաշվի առնելով դիտարկված ներմուծված ապրանքատեսակներից յուրարաքանչյուրի համար սահմանված մաքսադրույքի փոփոխությունը և ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների տեսակարար կշիռը ՀՀ ընդհանուր ներմուծման կառուցվածքում, հաշվարկվել է տվյալ ապրանքատեսակի գնի հնարավոր փոփոխությունը՝ որպես նշված երկու գործոնների արտադրյալ: Այնուհետև, հիմք ընդունելով ներմուծված ապրանքների կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում, գնահատվել է դրանցից յուրաքանչյուրի նպաստումն ընդհանուր գնաճին՝ որպես տվյալ ապրանքի կշռի և սպասվող գնի փոփոխության արտադրյալ: Առանձին ապրանքատեսակների նպաստումների հանրագումարի միջոցով գնահատվել է մաքսային դրույքաչափերի փոփոխության ընդհանուր առաջնային ազդեցությունը գնաճի վրա: Արդյունքում՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության առաջնային ազդեցությունը գնաճի վրա 2015 թ. համար գնահատվում է առավելագույնը 0.4 տոկոսային կետ: Առանց մաքսային արտոնությունների՝ այս գնահատականը կտատանվեր 1.0-1.5% միջակայքում:

Միևնույն ժամանակ, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության շրջանակներում ներմուծված ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կարող է խթանել գնաճային միջավայրը ոչ միայն առաջնային, այլ նաև երկրորդային ազդեցությունների միջոցով, երբ ներմուծված ապրանքները սպառողի կողմից աստիճանաբար փոխարինվեն տեղական արտադրության ապրանքներով՝ հաշվի առնելով տեղական ապրանքների գնային հարաբերական առավելությունը:

Սակայն, ինչպես տեղեկացնում են ԿԲ-ից, երկրորդային ազդեցության վերաբերյալ այս պահին հստակ գնահատականներ տալը բավականին դժվար է, քանի որ վերջինս կախված է մի շարք հանգամանքներից, ինչպիսիք են՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական ու ԵՏՄ երկրների ծագում ունեցող ապրանքներով, առանձին ապրանքային շուկաների կառուցվածքը, գնագոյացման մեխանիզմները և այլն: Ներկա պահին գնահատվում է մաքսադրույքների փոփոխության աննշան երկրորդային ազդեցություն:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75