
Այս տարի մեր երկիրն արտահանել է 10,69 հազար տոննա ցինկ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրից արտահանվել է 10,69 հազար տոննա ցինկի հանքաքար և խտահանք: Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանից ցինկի հանքաքարի և խտահանքի արտահանումը կրճատվել է շուրջ 20%-ով: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանված ցինկի հանքաքարի և խտահանքի ծավալը կազմել էր մոտ 14 հազար տոննա:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին արտահանված ցինկի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել էր մոտ 11 մլն ԱՄՆ դոլար: