
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: