Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Էյչ-Էս-Բի-Սի Բանկը գործարկել է իր մոբայլ բանկ հավելվածը՝ Հայաստանի հաճախորդների համար
28/11/2014 21:07
Կիսվել

Էյչ-Էս-Բի-Սի Բանկը գործարկել է իր մոբայլ բանկ հավելվածը՝ Հայաստանի հաճախորդների համար

Էյչ-Էս-Բի-Սի-ն իր հայաստանյան հաճախորդների համար գործարկել է Մոբայլ Բանկ հավելվածը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար (հավելվածը հասանելի է iPhone®, iPad® և iPod Touch սարքերի համար, որոնցում գործում է iOS 6.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգ, ինչպես նաև Android սարքերի համար, որոնցում գործում է 2.3 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգ):

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկի Հայաստանի գլխամասային գլխամասում կայացել է Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի Մոբայլ Բանկ ծառայության ներկայացման միջոցառում: Նշվել է, որ Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածը նորարար լուծում է, որը առկա ինտերնետային բանկային ծառայությունները հաճախորդների համար հասանելի է դարձնում նաև սմարթֆոններին և պլանշետներին հարմարեցված տարբերակով: Էյչ Էս-Բի-Սի-ի հաճախորդները, ովքեր օգտագործում են iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներ և պլանշետներ, այժմ կարող են իրականացնել գրեթե բոլոր այն բանկային գործարքները, որոնք հասանելի  են համակարգչի միջոցով ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս: Մոբայլ բանկ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կատարել հետևյալ գործողությունները՝

– մուտք գործել իրենց հաշիվ աշխարհի ցանկացած կետից,

– ստուգել հաշվեկշիռը և կատարված վերջին 90 գործարքները,

– բացել ժամկետային ավանդներ,

– կատարել կրեդիտ քարտի և վարկի վճարումներ.

– փոխանցումներ կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա հաշիվների միջև,

– փոխանցումներ կատարել Հայաստանի տարածքում և արտերկիր,

– ուղարկել և ստանալ հաղորդագրություններ:

Բանկից վստահեցնում են, որ հավելվածն ունենալու է հետագա թարմացումներ և պարբերաբար լրացվելու է նոր հնարավորություններով: Մոբայլ բանկ հավելվածն Էյչ-Էս-Բի-Սի-ի հերթական ներդրումն է  թվային տեխնոլոգիաներում և ծառայություններում, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրենց ֆինանսական միջոցները կառավարել մասնաճյուղերում, առցանց, հեռախոսով ինչպես նաև մոբայլ սարքերով:  

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը նշել է. «Մոբայլ բանկ ծրագիրը բանկային գործարքներն արագ կատարելու պարզ և հարմար միջոց է, շարժման մեջ գտնվող մարդկանց համար: Հայաստանում մոբայլ բանկ ծրագրի մեկնարկը կարևոր և ուրախալի իրադարձություն է մեզ համար, քանի որ այն ամբողջացնում է հաճախորդներին սպասարկելու տարբերակների և հաշիվների կառավարման եղանակների շրջանակը: Այն համալրում է մասնաճյուղերի, հեռախոսային կենտրոնի և ինտերնետի միջոցով մեր բանկային ծառայությունները հաճախորդներին հասանելի դարձնելու ուղիները՝ հնարավորություն ընձեռելով նրանց ընտրել ֆինանսները կառավարելու իրենց համար ամենահարմարավետ և ապահով միջոցը»:

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է լինել Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային բանկային ծառայության օգտատեր: Ինտերնետային բանկային ծառայություններին կարելի է գրանցվել՝ այցելելով www.hsbc.am կայքը, ծանոթանալ ծրագրի ցուցադրական տարբերակին և ներբեռնել այն հետևյալ հղումով: Հավելվածը կարելի է ներբեռնել App Store և  Google Play հարթակներից:

Ընդհանուր առմամբ, հավելվածը ներբեռնվել է ավելի քան հինգ միլիոն անգամ և հաճախորդների կողմից օգտագործվում է ավելի քան 25 երկրում՝ Հայաստանը ներառյալ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկից՝ Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածը վերջերս «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն մոբայլ բանկ հավելված»-ը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69