Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ. Կայացել է «365 սմարթֆոն» խաղարկության եզրափակիչ մրցանակաբաշխությունը
09/12/2014 19:01
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Կայացել է «365 սմարթֆոն» խաղարկության եզրափակիչ մրցանակաբաշխությունը

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տարեսկզբին հայտարարած «365» խաղարկությունը, որն իրականացվել է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: 

Եզրափակիչ մրցանակաբաշխությանը ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ամփոփիչ փուլում հաղթող ճանաչված 153 բաժանորդից 100-ին` մայրաքաղաքից և հարակից մարզերից: Հեռավոր մարզերի բաժանորդներին մրցանակը հանձնվել է անակնկալ այցով կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

«Ինչպես խոստացել էինք տարեսկզբին` 365 սմարթֆոններն արդեն գտել են իրենց տերերին: Նախագծի նպատակը նորարարական ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բաժանորդներին առավել հասանելի դարձնելն ու նշված փաթեթի ակտիվ բաժանորդներին խրախուսելն էր»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ «365» խաղարկության համար մշակվել էր հատուկ համակարգչային ծրագիր (Microsoft.NET Random class selection on the system time), որը թույլ էր տալիս «Հատուկ» փաթեթին բաժանորդագրված՝ «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների ակտիվ բաժանորդների տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկություններին չեն մասնակցել նախկինում հաղթած և երկկողմանի անջատված հեռախոսահամարները: 

«365» խաղարկության արդյունքում MTS Ego սմարթֆոն է շահել Երևանի և մարզերի 365 բաժանորդ` հետևյալ հարաբերակցությամբ. Երևան – 83, Արագածոտն – 26, Արարատ – 39, Արմավիր – 38, Գեղարքունիք – 42, Կոտայք – 27, Լոռի – 8, Շիրակ – 28, Սյունիք – 39, Տավուշ – 25, Վայոց Ձոր – 10:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52