ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ
Երեկ առևտրային շրջանների արդյունքներով եվրոպական ֆորդային բորսաներում ինդեքսերը փոփոխվել են տարբեր ուղղություներով, մասնավորապես բրիտանական FTSE ինդեքսը կրճատվել է 0,09%-ով և կազմել 3987,46 կետ, ֆրանսիական CAC ինդեքսն, աճելով 0,15%-ով, սահմանվել է 2973,94 կետ, իսկ գերմանական DAX ինդեքսը հասել է 4501,63 կետի և ապահովել 0,34% աճ:
Ռուսական ֆորդային բորսաներում երեկ գրանցվել է ինդեքսների անկում: MICEX ինդեքսը կրճատվել է 0,6%-ով և կազմել 877,21 կետ, իսկ RТSI ինդեքսը, կրճատվելով 3,12%-ով, կազմել է 775,24 կետ: