HSBC ԲԱՆԿԸ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ Է 100 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը համարվող HSBC բանկից հայտնել են , որ բանկի Հոնկոնգի մասնաճուղում կրճատվել են 100 աշխատակից: Սույն նորությունը բանկային աշխատակիցների շրջանում նոր անհանգստություններ է առաջացրել, քանի որ նրանցից շատերը վախենում, որ կսկսվի կրճատումների նոր ալիք:
Հիշեցնենք, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով աշխարհում արդեն տասնյակ հազարավոր բանկային աշխատակիցներ են հեռացվել աշխատանքից:
Նշենք նաև, որ այժմ Հոնկոնգի գործազուրկների ցուցանիշը 5,2% է: