Ալեքսանդր Սարգսյանը որևէ կապ չունի Գլենդել Հիլզ և Parking City Service ընկերությունների հետ
Որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին վերագրվող բիզնեսների առնչությամբ «Բիզնես 24»-ը դիմել է Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակ։
Նախկին պատգամավորի գրասենյակից պատասխանել են, որ Ալեքսանդր Սարգսյանը երբեք որևէ կապ չի ունեցել և չունի Գլենդել Հիլզ շինարարական և «Parking City Service» ավտոկայանման վճարովի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
Ալեքսանդր Սարգսյանը կտրուկ անհամաձայնություն է հայտնում որոշ ԶԼՄ-ների մնան վարքագծի կապակցությամբ՝ հորդորելով հրապարակումների հիմքում դնել փաստեր, այլ ոչ «ուղղորդված վառ երևակայություն»։