Մեր երկրի ՏՀՏ ոլորտում գործում է 396 ընկերություն
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործում է 396 ընկերություն: Այս ընկերություններից 157-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղներ են: Այս մասին վկայում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հրապարակված տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ՏՀՏ ոլորտում աշխատում է 11 հազար 560 մարդ:
Ընթացիկ տարում ՏՀՏ ոլորտի համախառն հասույթը կազմել էր շուրջ 474,9 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ մեր երկրում ՏՀՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծման և նոր աշխատատեղերի ձևավորման խթանման նպատակով սահմանվել է պետական աջակցություն: Այսպես, սկսնակ ընկերությունների համար նախատեսված է շահութահարկի 0% դրույքաչափ և եկամտային հարկի 10% դրույքաչափ: