![Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը](https://b24.am/pub/uploads/2014/12/keys_house_shutterstock_53958715_186239803.jpg)
Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը
Շահագործման է հանձնվել Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը:
Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին (3-ը՝ միածնող ընտանիքների, 9-ը՝ միայնակ կենսաթոշակառուների և 4-ը՝ սատարող ընտանիքների):
Կառավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ այս շենքի շահագործմամբ լուծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմիցս դիմած, առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը: