Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Այս տարի մեր երկրում շահագործման է հանձնվել 6 հյուրանոց
29/12/2014 00:05
Կիսվել

Այս տարի մեր երկրում շահագործման է հանձնվել 6 հյուրանոց

2014 թվականին մեր երկրում շահագործման է հանձնվել 6 հյուրանոց՝ «Ռեպուբլիկա», «Դայմոնդ Հաուս», «Փարիզ», «Պանորամա Ռեզորթ»,«Մուլտի Գրանդ» և 33 նոր հյուրանոցային համարներով համալրվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Այս մասին նշվում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացված աշխատանքների և գրանցված արդյունքների վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամփոփ հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու տարում մեր երկիրը մասնակցել է 9 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների: Բացի այդ, տպագրվել և տարածվել են բազմալեզու գովազդային նյութեր Հայաստանի վերբերյալ (անգլերեն, ֆրանսներեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն): Կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների ճանաչողական այցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 941 հազար 151 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 13.6%-ով: Հաշվետու ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 28.2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, ընդ որում՝ միայն 23%-ը՝ Ռուսաստանին: Զբոսաշրջիկների 33.9%-ը ներկայացրել են եվրոպական երկրները, ընդ որում՝ 8.1%-ը՝ Ֆրանսիան, 5.8%-ը՝ Գերմանիան: ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմել է  12.7%, Իրանից ժամանած զբոսաշրջիկներինը՝  7.1%:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36