
Yahoo-ն դուրս է գալիս կրելի գաջեթների շուկա
Yahoo ընկերությունը հաջորդ տարվա ընթացքում մտադիր է դուրս գալ կրելի գաջեթների և շարժական այլ սարքավորումների շուկա` այսպիսով մրցակից դառնալով Apple Watch-ին, գրում է The Financial Times-ը: Այս մասին հայտարարել է Yahoo-ի շարժական ստորաբաժանման փոխնախագահ Ադամ Կահանը, ում խոսքով` կրելի սարքավորումները 2015 թվականին կդառնան ընկերության «մեծ հնարավորությունը»:
Ինչպես հիշեցնում է բրիտանական թերթը` Yahoo-ն մասնակցել է Apple Watch «խելացի» ժամացույցի մշակման աշխատանքներին` այդ սարքավորման համար ստեղծելով Yahoo News Digest լրատվական հավելվածի տարբերակը: Կահանը նշել է, որ Yahoo-ն չի սահմանափակվում կրելի գաջեթի մեկ արտադրողի հետ համագործակցությամբ, և չի բացառվում սեփական սմարթ ժամացույցի ստեղծման հնարավորությունը: