ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Ցավակցական ուղերձում մասնավորապես նշվել է. «Խորը վշտով տեղեկացանք 2015 թ. հունվարի 7-ին Փարիզում՝ «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում, իրականացված ահաբեկչության մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Խստորեն դատապարտելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանքներիս հավաստիքը»: