VOLVO GROUP –Ը ԿՐՃԱՏՈՒՄ Է 1543 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ֆինանսական ճգնաժամի պայմաններում, պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, Volvo Group ընկերությունը նախատեսում է Շվեդիայի իր մասնաճյուղում աշխատանքից ազատել 1543 աշխատակիցների: Նշենք, որ ընկերության 25 երկրներում գործող մասնաճյուղերում այժմ աշխատում է ավելի քան 72000 մարդ:
Ընկերությունը հրապարակել է նաև տվյալներ, որոնց համաձայն 2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընկերության կրած գործառնական վնասները կազմել են 117.4 մլն դոլար: