«ԿԱՄԱԶ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տնտեսական ճգնաժամի պայմաններում, պահանջարկի կրճատմամբ պայմանվորված, «ԿԱՄԱԶ» ընկերությունը այս տարվա ընթացքում արդեն չորորդ անգամ կանգնեցնում է արտադրական գլխավոր հոսքագիծը: Ընկերությունում նախատեսվում է արտադրական գործընթացը վերսկսել միայն մայիսի 12-ից: Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերին ընկերությունը կրճատել էր շաբաթական աշխատանքային օրերը, իսկ դեկտեմբերին աշխատանքից ազատել էր ավելի քան 3 հազար աշխատակիցների: