Սոցիալական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
Ոսկե ձայնադարանի հերթական ալբոմը` երաժշտասեր հանրությանը
10/02/2015 15:30
Կիսվել

Ոսկե ձայնադարանի հերթական ալբոմը` երաժշտասեր հանրությանը

Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է թվայնացված ևս մեկ ալբոմով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում այս անգամ ստեղծվել է Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ, որը ներառում է հայերեն և անգլերեն յոթ աուդիո և մեկ մուլտիմեդիա սկավառակ: Ալբոմում ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներ և մատիտանկարներ, վարդապետի կատարմամբ պահպանված  ձայնագրություններ, ինչպես նաև Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումներ:

Այս ինքնատիպ հավաքածուն կարևոր է ոչ միայն որպես սերունդներին փոխանցվող մշակութային արժեք, այլև որպես  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվող կոչնակ` ուղղված ամբողջ աշխարհին: Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար: Թվայնացված ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին: Ձայնասկավառակն ապագա սերունդներին ուղղված պատգամ է` պահպանելու և տարածելու մեզ հասած մշակութային հարուստ ժառանգությունը:

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»: Սա Պարույր Սևակի խոսքերն են: Ժամանակն է, որ պատշաճ մակարդակով և հետևողականորեն աշխարհին ներկայացնենք հանճարեղ հայի ստեղծած երաժշտական գանձերը: Կոմիտասյան հարուստ ժառանգության ընտրանին Հայոց Եղեռնի հարյուրամյա տարելիցին ներկայացնելն ունի բարոյական մեծ խորհուրդ: Պետք է ոչ միայն խոնարհվենք, ակնածանք տածենք Կոմիտասի նկատմամբ, այլև նրա ապրած կյանքի տիրական ներկայության օրինակով, փորձենք նպաստել ազգի միասնականությանը, ազգային նպատակների իրագործմանը՝ ապրելով և գործելով այնպես զուսպ, հետևողականորեն ու մտածված, ինչպես դա մեզ պարտադրում են նրա թողած ժառանգությունն ու կերպարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կոմիտաս» ալբոմը թողարկվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը համալրելու ընդհանուր ծրագրի համար՝ ավելի քան 64 մլն դրամ:

01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14