MOODY'S-Ը ԿՐՃԱՏԵԼ Է ԼԻՏՎԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Moody”s Investors Service ընկերության հրապարակած տվյալների համաձայն Լիտվիայի կառավարության ազգային արժույթի վարկանիշը կրճատվել է A3-ից A2: Ինչպես նշել է Moody”s Sovereign Risk Group-ի վերլուծաբան Կեննեֆ Օրչարդը (Kenneth Orchard)` կանխատեսվում է, որ Լիտվիայում տնտեսական անկման տեմպը 2009թ. կկազմի 10%, ինչով էլ պայամնավորված կկրճատվեն պետական եկամուտները, կմեծանա պետական բյուջեի դեֆիցիտը և միևնույն ժամանակ կկրճատվի փոխատվական շուկայից միջոցների փոխառման կառավարության հնարավորությունները: